News | KARAS - National food chain
Choose Delivery Center
menu

ԿԱՐԱՍ. նոր սպասարկման կետ նոր drive thru ֆորմատում

2013-12-26

2013թ-ի դեկտեմբերի 26-ին ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց 9-րդ սպասարկման կետը. այս անգամ նոր՝ drive thru, ֆորմատով: Լենինգրադյան 1/1 հասցեում գտնվող կետը կոչվում է ԿԱՐԱՍ Auto.

«ԿԱՐԱՍ Auto-ն ունի լրացուցիչ յուրահատկություն. այն հնարավորություն է տալիս սպասարկել ավտոմեքենայով հաճախորդների: Այս առանցքային քայլը ձեռնարկվել է  հաճախորդամետ ռազմավարության շրջանակներում, որը որդեգրվել է սույն թվականի մայիսին մեկնարկված ռեբրենդինգի արդյունքում», - նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

ԿԱՐԱՍ Auto-ի ընդհանուր տարածքը կազմում է 250քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: ԿԱՐԱՍ Auto-ն ունի նաև հարմարավետ սրահ սնվելու համար: Բացի այդ, տեղում թխվում է թոնրի լավաշ և վրացական պուրի:

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործելու են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: