News | KARAS - National food chain
Choose Delivery Center
menu

“ԴՈՒ ԿԱՐԱՍ”․ ինչու և ինչպես ստեղծվեց Կարասի սոցիալական գովազդը

2020-02-19

“ԴՈՒ ԿԱՐԱՍ”․ ինչու և ինչպես ստեղծվեց Կարասի սոցիալական գովազդը

Մենք տարին լավ ենք սկսել․ հրաշալի, հավակնոտ ծրագրերով, նոր նախաձեռնություններով և ամենակարևորը՝ մի ԿԱՐԱՍ սիրով՝ ամենքին ու յուրաքանչյուրին։

Մենք սիրում ենք առաջ նայել, քայլել և ամեն անգամ ընտրում ենք նոր ուղղություն, նոր համ ու անփոփոխ՝ բարձր որակ։ Մենք նաև համարձակ փորձեր ենք սիրում, որպեսզի միշտ կարողանանք լավագույնին հասնել ու ձեզ մատուցել միայն արժանվույնը։ Մեզ հետ երկար ճանապարհ անցած մեր ընկեր-գործընկերները գիտեն, թե մեզ համար ինչքան կարևոր է գրագետ մարքեթինգը, որպեսզի նախ «գրագետ» սնունդ առաջարկենք, ապա և գրագետ ու բարեկիրթ լինենք մեր հարաբերություններում՝ սպառողի ու գործընկերների հետ։

Սիրում ենք նաև կոտրել կաղապարները․ հենց դրա համար այս տարի որոշեցինք աշխարհում շատ տարածված, Հայաստանում էլ կիրառվող մարքեթինգային քայլ կիրառել, ընդ որում առանց վաճառքի կոնկրետ նպատակ հետապնդելու։ Այս անգամ մենք, որպես սոցիալական, կորպորատիվ պատասխանատվություն կրող ընկերություն, որոշեցինք նոր սկսվող տարում ոգեշնչող՝ մոտիվացիոն մեսիջ հղել մեր հայրենակիցներին։ Այդպես ծնվեց ու կյանք մտավ մեր «Դու կարաս» շարքը․ այն միանգամից նկատվեց, շատերը հավանեցին, ոմանք՝ ոչ այնքան, ոմանք էլ՝ իսպառ ոչ։ Մեր պաստառին ակնառու է, որ «Կարաս» ընկերության անունից են ոգեշնչող բառախաղերը, սակայն ոմանք շտապեցին մեզ մեղադրել անգրագիտության և դրա հետ կապված՝ հնարավոր բոլոր մեղքերի մեջ։ Այնինչ բառախաղերին, հայերենի խոսակցականին դիմելը մի նպատակ ուներ՝ հիշվող խոսքը նաև մտերմիկ, ընկերական դարձնել և ընկերավարի իսկապես ոգեշնչել իրար։

Բոլորիս կյանքում են լինում պահեր, երբ նման մի արտահայտությունը՝ «դու կարող ես, դու կարաս, դու պետք է ․․․» ուժ է տալիս մարդուն, ու մղում գործողության։ Իրականում, մեր ընկերության ամենամեծ կապիտալը սերն ու հարգանքն են հաճախորդի հանդեպ և մեր պրոֆեսիոնալ թիմը․ այս ամենով փորձում ենք գրագետ լինել մեր բոլոր քայլերում և առաջ գնալ բոլոր այն մարդկանց հետ, որոնք չեն սիրում դոփել տեղում։ Այո, մենք սիրում ենք էքսպերիմենտներ, սիրում ենք համարձակ անցումներ՝ այն մի քիչ կծու պատառի պես, որ բարի ախորժակի հետ է գալիս։ Այո, մենք էլ ձեզ պես սիրում ենք համեղ ուտելիքներ, ու նաև՝ համուհոտով խոսքուզրույց։

Տարին նոր է սկսվել, առջևում էլ գարուն է․ այնպես որ, ակնկալում ենք մեծ ընկերություն ու երկար ճանապարհ ձեզ հետ, սիրելի հայրենակիցներ և կրկին ուզում ենք մաղթել, որ ամբողջ տարին բարեբեր լինի բոլորիս համար, որպեսզի ամեն պատասխանատու քայլ անելիս վստահ ասենք ինքներս մեզ՝ ես կարող եմ, դիմացինին՝ դու կարող ես, որովհետև մենք միասին ուժ ենք ու միասին կարող ենք հաղթանակներ գրանցել։ Գաղտնիքը թիմ լինելու, ընկեր լինելու, վստահությամբ ու հավատով առաջ գնալու մեջ է։ Մենք կարող ենք։

Շնորհակալ ենք մեր սոցիալական արշավն այսքան տեսանելի դարձնելու համար։ Հատկապես այն մարդկանցից, որոնք դրական վերաբերվեցին մեր բառախաղին՝ վստահելով մեր գրագիտությանն ու պաստառներն ընկալեցին առօրյա-խոսակցական տոնով՝ ընկերական վերաբերմունքի ենթատեքստով։ Իսկ ովքեր էլ չեն հավանել ու շատ կտրուկ են արտահայտվել պաստառների մասին՝ մաղթում ենք, որ մեր պաստառները լինեն ձեր այս տարվա միակ հիասթափությունը☺

Շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար։ Սիրով՝ «Կարաս» թիմ։