Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

ԿԱՐԱՍ. Նոր ռեստորանի բացում Երևան քաղաքի կենտրոնում

2014-04-03

Ապրիլի 28-ին ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը  բացեց իր 11-րդ սպասարկման կետը Թումանյան 19 հասցեում:

Ցանցի նոր` թվով արդեն վեցերորդ ռեստորանը գտնվում է մայրաքաղաքի փոքր կենտրոնում: Նորաբաց ռեստորանի առանձնահատկությունն է բացօթյա սրճարանը: Ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 180քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները:

«Մեր նոր ռեստորանը գտնվում է հենց քաղաքի սրտում: Այն միավորում է հայկական ավանդույթները և ժամանակակից դինամիկան: Այստեղ այցելուներին սպասում է հարմարավետ միջավայր, համեղ խոհանոց և մատչելի գներ: Ռեստորանը խիստ համապատասխանում է ժամանակակից մեգապոլիսի բնակիչների պահանջներին: Այստեղ հնարավոր է գործնական ճաշ-հանդիպումներ կազմակերպել, հաճելի ժամանակ անցկացնել ընկերներով և նույնիսկ ռոմանտիկ ընթրիք կազմակերպել բացօթյա սրճարանում»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: Ռեստորանը կաշխատի շուրջօրյա: