Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

Հանդիպում ՀԱՀ Ուսանողների Հետ

2016-12-19

<p>Ս.թ. դեկտեմբերի 8-ին ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի համասեփականատերեր Տիգրան Յուզբաշյանն ու Աշոտ Հարությունյանը հանդիպում ունեցան Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանողների հետ՝ ներկայացնելով Կարաս բրենդի կոնցեպտը, ստեղծման պատմությունը, անցած ճանապարհի դժվարությունները ու հաղթահարման ուղիները: Հանդիպման արդյունքում կարող ենք նշել, որ քննարկումն անցավ հետևյալ թեմայի շուրջ՝ “Ինչպես դառնալ հաղթող մրցակցային շուկայում ու մնալ այդպիսին ավելի քան 11 տարի”:<br>Ավելի քան 2 ժամ տևած ինտերակտիվ հանդիպմանը ուսանողները հնարավորություն ունեցան տեղեկանալու Կարաս-ի անցած ուղուց, վարչակազմակերպչական կառուցվածքից, &nbsp;«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի հետ համագործակցության արդյունքներից, ինչպես նաև նոր շուկաներ գրավելու որոշումներից: Հանդիպման սկզբում նշվեց, որ ամենահետաքրքիր, բարդ հարցերի հեղինակները կստանան Կարաս-ի նվեր քարտեր, և ուսանողներից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում հաղթող ճանաչվելու համար: Հարցերը վերաբերում էին Կարաս-ի՝ շուկայի խոշորագույն առաքման ծառայությանը, առողջ մրցակցությանը, առաջնորդության հմտություններին, ինչպես նաև՝ որքանով է բարդ կամ միգուցե հեշտ մանկության ընկերներին աշխատել իրար հետ: Այս հարցին Տ. Յուզբաշյանը պատասխանեց, որ Ա. Հարությունյանի հետ միայն մեկ իր չեն կարողանում կիսել, այն է՝ կրակայրիչը:)</p>