Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

Նոր ձևաչափ «Կարաս» ազգային սննդի ցանցից՝ Էթնոլոֆթ

2019-03-27

Նոր շունչ, նոր ձևաչափ:

ք. Երևան, 27 մարտի, 2019թ. ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հաճախորդների դատին հանձնեց էթնոլոֆթ ոճի ռեստորան, որը գտնվում է Թումանյան 19 հասցեում՝ ընդհանուր մակերեսը 100քմ :

Նոր ձևաչափն առաջարկում է իր ոճի մեջ ինքնատիպ և հիմնովին նորացված ինտերիեռ, որտեղ համադրված է հայկական ազգային կոլորիտն ու ժամանակակից՝ լոֆթ ոճի կոնցեպտը: Այն հաճախորդներին առաջարկում է նորացված սպասարկում և թարմացված ճաշացանկ:

Իր տեսակի մեջ յուրահատուկ Էթնոլոֆթի Ճաշացանկում տեղ են գտել ոչ միայն հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները, այլև ազգային տարբեր խոհանոցների ուտեստներ: Միաձուլելով ազգայինն ու ժամանակակիցը՝ կոնցեպտի հեղինակները փորձել են ստեղծել մի անկյուն, որտեղ հաճախորդները չեն ունենա սահմանափակում ժամանակակից ու ազգայինի, հնի ու նորի միջև:

«Էթնոլոֆթը նոր կոնցեպտ է. քաղաքի սրտում փորձել ենք ստեղծել նոր մոտեցմամբ ուրույն մի անկյուն, որտեղ ազգայինն ու ավանդականը նոր ոգի կստանան և նորովի կներկայանան բոլորին: Փորձել ենք ստեղծել մի վայր, որտեղ հաճախորդը միաժամանակ կհայտնվի երկու իրականություններում՝ ազգային-ավանդական ու ժամանակից: Քայլ արեցինք և փորձեցինք հին ու նոր սերունդների մշակույթը միաձուլել, որ էթնոլոֆթը լինի մի վայր, որտեղ սերունդների ու մտածելակերպի բախում չի լինի այլ կունենանք ներդաշնակ միաձուլում»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Ռեստորանն աշխատելու է ամեն օր՝ 10։00-02։00-ն, գործելու է «Take away» ծառայություն: