Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

Կարաս ազգային սննդի ցանցն արժանացել է միջազգային որակի նշանի/մրցանակի:

2017-11-29

Նոյեմբերի 18-ին Կարաս ազգային սննդի ցանցին շնորհվեց միջազգային որակի մրցանակ՝ Եվրոպական որակի կազմակերպության (European Organization for Quality, EOQ) եւ Միավորված ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից նախաձեռնած «Որակի համաշխարհային օր» խորագիրը կրող միջոցառուման շրջանակներում։

Նշենք, որ միջոցառումը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ և կազմակերպվել էր «Համազգային վստահություն» խորհրդի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համատեղ։

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին հանրապետության նշանավոր, առավել որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող կազմակերպություններ։ Առաջատարները որոշվել էին սոցիոլոգիական հարցումների եւ Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ հաշվի էին առնվել կազմակերպությունների տարբեր միջազգային սերտիֆիկատների Ձեռքբերումը։

Միջոցառմանը հրավիրված էին նաև արտասահմանյան հյուրեր՝ մասնավորապես Ռուսաստանի արտադրողների և արդյունաբերողների միության, Ռուսաստանի որակի կազմակերպության, Եվրոպական որակի կազմակերպության ներկայացուցիչները։

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ակնառու առաջխաղացում ցուցաբերեց՝ իր ներքին և արտաքին շուկաներում որակյալ արտադրանք ներկայացնելով», - նշեց Որակի Եվրոպական կազմակերպության պատվավոր նախագահ Յուրի Գուսակովը: «Մենք ձգտում ենք աջակցել հայ արտադրողներին իրենց որակյալ արտադրանքի և ծառայությունների համար ստանալ հատուկ նախատեսված եվրոպական և ասիական մրցանակներ, ինչպես նաև կիսվել տասնամյակների ընթացքում ձեռք բերած փորձով Ստանդարտների ազգային ինստիտուտի մեր հայ գործընկերների հետ», - հավելեց նա:

Նշենք, որ Կարաս ազգային սննդի ցանցին միջազգային որակի մրցանակը շնորհեց հենց Յուրի Գուսակովը։

«Մեր ողջ թիմի համար մեծ պատիվ է մեր ծառայությունների որակի կատարելագործման գծով ջանքերի դիմաց միջազգային որակի մրցանակի արժանանալը։ Նշեմ, որ Կարասը միշտ կարևորել է որակի բարձր չափանիշներով աշխատելու սկզբունքը և 2016թ. հաջողությամբ ներդրել է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները՝ կիրառվելով դրանք արդեն 2-րդ տարին և վերահսկելով սննդամթերքի արտադրության և պահպանման անվտանգությունը»,-նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը։