«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին՝ Հայաստանում: Ներկայումս Կարասը Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է: Այն ունի 16 մասնաճյուղ` մայրաքաղաք Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում:
2017 թվականին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում `158 S. Brand Blvd, Glendale, CA 91204 հասցեում:
Ներկայումս.
ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ամսական ավելի քան 250․000 հաճախորդի
ԿԱՐԱՍ-ը ազգային սննդի ցանցի ճաշացանկում ներկայացված, են ավելի քանի 300 ապրանքային միավոր
ԿԱՐԱՍ առաքման ծառայությունը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում
Մեր տեսլականը.
Լինել մասսայական ազգային սննդի բրենդը:
Մեր առաքելությունը.
Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ` մենք առաջարկում ենք ավանդական ազգային խոհանոցի ընտրանին`խնայելով մեր հաճախորդների ժամանակն ու տրամադրելով գնի որակի լավագույն համադրությունը:
Մեր արժեքները.
հասանելի
պատասխանատու
լավագույն առաջարկ
ժամանակակից, ազգային
արագ
Կարևոր տարեթվեր
2008թ-ին Կարասն առաջինն էր, ով մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը։ Այսօր Կարասի առաքման ծառայությունը խոշորագույններից մեկն է Հայաստանում։
2013թ-ին ցանցը հայտարարեց ռեբրենդինգի մեկնարկի մասին․ ինչի արդյունքում փոփոխվեց բրենդի ֆիրմային ոճն ու լոգոտիպը, ռեստորանները և բիստրոները նոր ձևավորում ստացած, կատարելագործվեցին նաև ընկերության ներքին գործընթացները:
2016թ-ին «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» հետ համատեղ «Կարաս ազգային սննդի ցանցի» համագործակցությունը, որը մեկնարկել էր 2014թ-ին և ուղղված էր ցանցի զարգացման ծրագրի իրականացմանը,արդյունավետ ավարտ ունեցավ։ Արդյունքում Կարասը ներդրեց HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները, որոնք այսօր արդեն կիրառվում են ցանցի կողմից՝ վերահսկելով սննդամթերքի արտադրության և պահպանման անվտանգությունը:
2017թ-ին ընկերությունը հայտարարեց միջազգային շուկա դուրս գալու մասին և բացեց իր առաջին սպասարկման կետը Գլենդելի սրտում։