Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

Կարասը կոչ է անում աջակցել ազգային արտադրողներին

2017-07-03

Օրերս Կարաս ցանցը մեկնարկել է հայ արտադրողների աջակցման մեծածավալ ծրագիր, որի նպատակն է հորդորել է ՀՀ բնակիչներին գնել հենց հայկական ծագում ունեցող ապրանքներ: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ցանցի տնօրինության ուղերձը հանրությանը.

Օրեցօր հայ արտադրողների թիվը շատանում է տարբեր ոլորտներում, սակայն հայկական ապրանքների ուղղությամբ պահաջարկի ավելացման միտումներն աննկատելի են: Մենք կարծում ենք, որ տեղական արտադրանքը, շատ դեպքերում թերագնահատվում է կամ անտեսվում, ձեռնարկությունները և գործարանները մեծ կորուստներ են կրում, նույնիսկ որոշները փակվում: Հետևաբար, մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը, ինչն էլ հանդիսանում է էմիգրացիայի պատճառներից մեկը:

Այս հարցին ուշադրություն է պետք դարձնել ոչ միայն սպառողներին, այլև առևտրային ցանցերի և խանութների ղեկավարներին, քանի որ շատ դեպքերում Հայաստանյան շուկայում արտադրվող ապրաքները մրցունակ են գնի և որակի հարաբերակցության մեջ:  Ճիշտ կլիներ հատուկ առանձնացնել հայկական արտադրանքը խանութներում, այդ թվում, գյուղատնտեսական ապրանքները՝ հեշտացնելով ընտրությունն ի օգուտ տեղականի: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այսօր շատերն են փորձում աջակցել հայ արտադրողներին, սակայն վերջիններս հանրության էլ ավելի մեծ ուշադրության կարիքն ունեն:

Հենց այս պատճառով էլ Կարասի թիմով, որոշում ընդունեցինք կազմակերպել այս նախաձեռնությունը և հանրության ուշադրությունը սևեռել այս կարևոր խնդրին:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ խնդրի պատճառներից մեկը նաև այն է, որ հանրության մեծ մասը բավականաչափ լավ չի ճանաչում հայ արտադրողներին և իրենց ստեղծած ապրանքները, քանի որ ի տարբերություն արտասահմանյան ընկերությունների, տեղական  արտադրողները մեծ բյուջեներ չունեն խթանման արշավների կազմակերպման համար: Այս պատճառով, ծրագրի շրջանակներում, մեր ցանցի թիմն այցելել է տասնյակից ավելի հայկական ձեռնարկություններ, գործարաններ և գյուղատնտեսական միավորումներ՝ մոտիկից  ծանոթանալով նրանց գործունեությանը:

Այցելությունների հիման վրա, եկող երկու ամիսների ընթացքում ցանցն իր օնլայն գովազդային հարթակներում ծանոթացնելու է հանրությունը մի շարք տեղական արտադրողների և իրենց ստեղծած ապրանքների հետ: Եվ եթե կան տեղական արտադրողներ, ովքեր նույնպես կցանկանան, որպեսզի մենք պատմենք իրենց մասին մեր ծրագրի շրջանակներում, ապա նրանք կարող են ուղարկել իրենց մասին տեղեկությունը և նկարները [email protected] էլ.հասցեին:

Այս արշավի ընթացքում մենք կոչ ենք անում նաև մնացած գործարարներին բարձրաձայնել այս խնդրի մասին իրենց սոց. ցանցերում և պատմել հայ արտադրողների մասին: