Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

ԿԱՐԱՍ-ը հայտարարել է ռեբրենդինգի մեկնարկի մասին

2013-05-13

 ք.Երևան, 14 մայիսի, 2013թ.:  Մայիսի 14-ին ԿԱՐԱՍ ընկերությունը սկիզբ է դրել ռեբրենդինգի գործընթացին: Իրադարձությունը խորհրդանշորեն կապվել է ընկերության 8-ամյակի հետ: Ռեբրենդինգը կազդի ոչ միայն ընկերության արտաքին  կերպարի, այլ նաև ցանցի գործունեության հիմնական բաղկացուցիչ մասերի վրա:

 


 

Ռեբրենդինգի իրականացման որոշումը պայմանավորված է 2013-2014թթ. պատվախնդիր բիզնես նպատակներով, ինչպես նաև սպասարկման առջև դրված ժամանակի պահանջներին համապատասխանելու պատրաստակամությամբ: Ընկերությունը նախատեսում է զարգացման նոր փուլ սկսել, որը հիմնված կլինի նախորդ տարիների ձեռքբերումների վրա:

Բացի այդ, ռեբրենդինգի իրականացման պատճառներից մեկը մրցակիցների կողմից բրենդի կրկնօրինակման հարցն էր: Ընկերության առջև խնդիր էր դրված՝ ապահովել բրենդը յուրահատուկ ֆիրմային ոճով, որը դժվար կլինի կրկնօրինակել:

Ռեբրենդինգը կազմված է երկու մասից` բրենդի արտաքին թարմացում և ներքին գործընթացների կատարելագործում:

Արտաքին թարմացումը փոփոխված ֆիրմային ոճն է, ռեստորանների և բիստրոների նոր ձևավորումը, նոր լոգոտիպը: Ընկերությունը պահպանել է ապրանքային նշանի անվանումը, որը բավականին ճանաչված է հայկական շուկայում, սակայն փոխել է լոգոտիպը` դարձնելով այն ավելի ժամանակակից, դինամիկ, հաճախորդների ընկալմանն ավելի մոտ:

Իսկ ահա ընկերության ներքին գործընթացների կատարելագործումը բավականին երկար և լավ պլանավորված գործընթաց է: Այն ենթադրում է հաճախորդների սպասարկման չափանիշների, ապրանքատեսականու թարմացում, անձնակազմի ուսուցում, ինչպես նաև, վերջիններիս հետ կապված բիզնես գործընթացներ:  Նախատեսվող փոփոխությունների առանցքային ասպեկտներից մեկը նոր ֆորմատի ռեստորանի ներդրումն է` ԿԱՐԱՍ Auto (drive thru), որը կմեկնարկի այս տարվա օգոստոսին, ինչպես նաև Լոյալության Ծրագիրը` սեպտեմբերին:

Ընկերությունը գիտակցում է, որ 2-րդ գործընթացն ավելի բարդ է: Շատ կարևոր է նշել, որ նախատեսվում է փոխել ոչ միայն սպասարկման կետերի ցուցանակները, այլև անցկացնել համալիր միջոցառումներ, որոնք առաջին հերթին կանդրադառնան բիզնեսի կառավարման թարմացված մոտեցումների ներդրման վրա, այն է` ավելի հստակ հաճախորդամետություն ընկերության բոլոր բիզնես գործընթացներում:

ԿԱՐԱՍ ցանցի ռեբրենդինգի շրջանակում որդեգրվող հաճախորդամետ ռազմավարությունը մեկ օրվա աշխատանք չէ: Այս գործընթացն արդեն մեկնարկված է և կշարունակվի առաջիկա վեց ամիսների ընթացքում:

Բրենդի տեսլականը

Լինել մասսայական ազգային սննդի բրենդը:

Բրենդի առաքելությունը

Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ` մենք առաջարկում ենք ավանդական ազգային խոհանոցի ընտրանին` խնայելով մեր հաճախորդների ժամանակն ու տրամադրելով գնի եւ որակի լավագույն համադրություն:

Բրենդի արժեքները 

  • Հասանելի
  • Պատասխանատու
  • Լավագույն առաջարկ
  • Ժամանակակից, ազգային
  • Արագ

Բացի այդ, ԿԱՐԱՍ-ն այժմ ունի կարգախոս` «Ես ընտրում եմ քեզ»: Իսկ այսուհետև այն կանվանվի ոչ թե «Թոնրատների Ցանց», այլ «Ազգային Սննդի Ցանց»: