Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

Կարաս․ հյուրասիրություն կարանտինում գտնվող քաղաքացիներին և բուժանձնակազմին

2020-03-18

Մտահոգված լինելով մեր երկրում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ իրավիճակով` Կարաս ազգային սննդի ցանցը, Օջախ ռեստորանային համալիրի հետ միասին և Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի աջակցությամբ նախաձեռնել է հատուկ միջոցառում: Այսօրվանից սկսած մինչև երկրում արտակարգ իրավիճակի ավարտը, որոշում է կայացվել պարբերաբար ապահովել ք․Ծաղկաձորում և այլ վայրերում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնկաազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին անվտանգ, համեղ ու սննդարար սննդով:

Մեր շատ սիրելի հաճախորդներ, ցանկանում ենք նաև նշել, որ հաշվի առելով երկրում ստեղծված իրավիճակը և կարևորելով ձեր առողջությունը՝ Կարասի առաքման ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով` 24 ժամ։

Մասնագետների կողմից անդադար կատարվում են առաքման մեքենաների, պայուսակների ախտահանման աշխատանքներ: Թե առաքիչները և թե ցանցի բոլոր աշխատակիցները խստորեն հետևում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված բոլոր անհրաժեշտ կետերին COVID-19-ի կանխարգելման համար։

https://www.youtube.com/watch?v=nBQRX2tGO5Y&t=1s