Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

Կարաս. բիզնեսի զարգացման հաջողված օրինակ ըստ ՎԶԵԲ-ի

2017-01-26

Ս.թ.  հունվարի 20-ին Կարաս Ազգային սննդի ցանցի ղեկավարությունը հանդիպում ունեցավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի /այսուհետ՝ ՎԶԵԲ/ Տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ:

ՎԶԵԲ-ում Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի ու ՀՀ գծով Տնօրենների խորհրդի անդամին ներկայացվեց «Կարաս»-ի պատմությունը, ներկայիս նպատակները, ապագա անելիքները, 2014թ.-ից ՎԶԵԲ-ի  հետ համագործակցության արդյունքում ներդրած HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշների կիրառման արդյունքը՝ սննդամթերքի արտադրության,  պահպանման անվտանգության, մարդկային ռեսուրների, ֆինանսների և մարքեթինգի կառավարման գծով: Ֆ. Վիկերսը հետաքրքրությամբ լսում էր Հայաստանի մասին ներկայացվող պատմությունը, նաև հարցեր ուղղում սոցիալ-տնտեսական իրավիճակի,զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ֆրանս Վիկերսին շրջեց Կարաս Auto մասնաճյուղով /ք. Երևան, Լենինգրադյան 1/1/, փորձեց տեղում պատրաստվող Կարաս թանը, թոնրատանը թարմ թխվող ավանդական լավաշը, այնուհետև ծանոթացավ Կարաս-ի լոգիստիկ կենտրոնի գործունեությանը: Ֆ. Վիկերսը իր խորին շնորհակալությունը ու շնորհավորական խոսքը հայտնեց «Կարաս»-ի ղեկավարությանը կատարված աշխատանքի, ստացած գերազանց արդյունքների համար:

Հարկ ենք համարում նշել, որ մինչ «Կարաս»-ի ղեկավարության հետ հանդիպելը, Ֆ. Վիկերսը հանդիպումներ էր ունեցել ՀՀ ղեկավար-մարմինների հետ, իսկ բիզնես ոլորտից հանդիպման համար ընտրել էր «Կարաս» ազգային սննդի ցանցը՝ որպես բիզնեսի զարգացման հաջողված օրինակ:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՎԶԵԲ Տնօրենների խորհրդի անդամ Ֆ. Վիկերսին Կարաս ազգային սննդի ցանց այցելելու համար: