Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

ԿԱՐԱՍ. Եվս 2 քայլ հաջողությանն ընդառաջ

2014-08-10

ք. Երևան, 26 օգոստոսի, 2014թ. Այսօր Կարաս ազգային սննդի ցանցը բացեց իր 12-րդ սպասարկման կետը Նոր Նորք, Գայի պող. 13/1 հասցեում և հայտարարեց ընկերության նոր կայքի գործարկման մասին:

«Այսօր մեզ մոտ կրկնակի տոն է: Մենք բացում ենք մեր 12-րդ սպասարկման կետը, ինչը շատ կարևոր ռազմավարական քայլ է ընկերության համար, քանի որ այժմ մեր ցանցն ընդգրկում է ք.Երևանի գրեթե բոլոր համայնքները: Այսօր մենք նաև գործարկելու ենք ընկերության նոր կայքը՝ թարմացված կառուցվածքով և դիզայնով: Կայքի ստեղծման գործընթացում մենք հաշվի ենք առել այն փաստը, որ մեր այցելուները հնարավորություն ունենան ավելի հարմար եղանակով կատարել արագ օնլայն պատվերներ: Կարևոր է նշել, որ նորացված կայքում ավելացել է նաև օնլայն վճարումների կատարման ծառայությունը: Դիզայնի և ինտերֆեյսի վրա աշխատելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձրել շուկայում առկա նոր միտումերին:»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Եռահարկ նոր ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 250քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: Ռեստորանի ինտերիերը ձևավորված է ժամանակակից ոճով:  Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: Ռեստորանը կաշխատի ամեն օր` 10:00-01:00:

Այսպիսով, 12-րդ կետի բացումը և նորացված կայքի մեկնարկն ընդգծում են ընկերության առաքելությունը՝ նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ` Կարասն առաջարկում է ավանդական ազգային խոհանոցի ընտրանին` խնայելով իր հաճախորդների ժամանակն ու տրամադրելով գնի և որակի լավագույն համադրություն: