Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

Սևան Ստարտափ Սամմիթի համեղ գործընկերը Կարասն էր

2018-07-28

Սևան Ստարտափ Սամմիթի համեղ գործընկերը Կարասն էր

Հայաստանում արդեն 3 տարի շարունակ անցկացվում է Sevan Startup Summit-ը, որի շրջանակներում երիտասարդ ստարտափփերներ ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը: 2018-ի հունիսին Կարասն առաջարկ ստացավ հանդես գալ որպես սննդի գործընկեր ամբողջ սամմիթի ընթացքում։ Առաջարկն ընդունվեց մեծ սիրով: Հուլիսի 22-29-ը Կարասն ունեցավ իր հսկա վրանը` ներկայանալով որպես «Karas Tasty Zone»:

«Մեզ համար մեծ պատիվ և ուրախություն էր լինել նման միջոցառման գործընկեր։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ստարտափ էկոհամակարգի ծաղկումը կարող է զգալի դեր խաղալ մեր երկրի տնտեսական զարգազման հարցում: Եվ հետևելով թե ինչ հաջողությունների է հասել Սևան Ստարտափն ընդամենը 3 տարվա ընթացքում, ես հավատում եմ, որ դա ամբողջովին իրագործելի է: Ցանկացած ստարտափ կարող է հասնել հաջողության, պարզապես պետք է ջանասիրաբար աշխատել։ Մենք՝ ինքներս, մի քանի հարյուր դոլարով սկսել ենք մեր բիզնեսը և ստարտի ժամանակ չէինք էլ կարող պատկերացնել, որ կհասնենք նման մեծ հաջողության Հայաստանում, ինչպես նաև դուրս կգանք միջազգային շուկա», - նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր-տնօրեն Տիգրան Յուզբաշյանը։

Նշենք, որ Կարասը սամմիթի ընթացքում բոլոր ստարտափփերներին և կազմակերպիչներին ապահովում էր անվճար լանչով։ Taty Zone-ը բաց էր նաև այցելուների համար։

«Մենք՝ Կարասի թիմով, փորձեցինք անել ամեն հնարավորը, որպեսզի քաղաքից այդքան հեռու և նման անհարմար, ճամբարային պայմաններում մատուցենք հնարավորինս բարձրորակ և համեղ սնունդ ու նպաստենք ստարտափփերների արդյունավետ աշխատանքին», - մեկնաբանեց Կարաս ազգային սննդի ցանցի գլխավոր մենեջեր Վանիկ Բադանյանը։